Հրաձգություն՝ Չիկագոյում
ԱՄՆ֊ի Չիկագո քաղաքի կենտրոնի երկնաքերերից մեկում տղամարդը կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով վիրավորվել է 1 մարդ։ Կրակողն ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ֊ները։
Միջադեպը տեղի է ունեցել տեխնոլոգիական ընկերության գրասենյակում։ Ըստ ոստիկանների տվյալների՝ ընկերության տնօրենի հետ զրույցի ընթացքում տղամարդը հանկարծակի հանել է ատրճանակը և կրակել իր զրուցակցին, ինչից հետո ինքնասպան եղել։
54֊ամյա տուժածը ծանր վիճակով հիվանդանոց է տեղափոխվել։
Նշվում է, որ գրասենյակը գտնվում է Չիկագոյի ֆինանսական կենտրոնում։