Սերբիայում «Պուտին» անվամբ սրճարան են բացում
Սերբիական Նովի Սադ քաղաքում օգոստոսի 4֊ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվամբ սրճարան կբացվի։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով «ՌՏՍ» հեռուստաալիքին։
Սրճարանի ցուցանակի վրա ոչ միայն Պուտինի անունն է գրված, այլ նաև նախագահի նկարը։
Սեփականատեր Ռադիվոյ Միլյանիչը «ՌՏՍ» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Նովի Սադում շատ մարդիկ հարգում և պաշտում են Ռուսաստանի նախագահին։
Սրճարանը բացվելու է օգոստոսի 4֊ին։