64-ամյա նախկին բռնցքամարտիկը ծեծի է ենթարկում սրճարան ներխուժած գողերին. տեսանյութ
                        Ավստրալիայում «Coffs Harbour» սրճարանում աշխատող 64-ամյա տղամարդը, ով նախկինում բռնցքամարտիկ էր եղել և ունեցել  կարատեի սև գոտի, ծեծի էր ենթարկել սրճարան ներխուժած գողերին, ովքեր տեսնելով, որ սրճարանի բարմենը տարեց է, մտածել էին, որ հեշտությամբ կհափշտակեին եղած գումարը:
Սակայն 64-ամյա նախկին բռնցքամարտիկը ծեծի էր ենթարկել նրանց և   «դուրս» հրավիրել:
  «Այդ 3 երիտասարդները թող աշխատանք գտնեն. այդ կերպ նրանք ավելի շատ գումար կվաստակեն»,- ասել է տարեց տղամարդը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


