Բրազիլիան տարհանում է Լիբիայի իր դեսպանատան աշխատակիցներին
                        Բրազիլիայի իշխանություններն որոշում են ընդունել անվտանգության նկատառումներով ժամանակավորապես տարհանել Լիբիայում Բրազիլիայի դեսպանատան աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է երկրի ԱԳՆ կայքը։
«Կառավարությունը որոշել է Տրիպոլիում գտնվող դեսպանատան բրազիլացի աշխատակիցներին ժամանակավորապես տեղափոխել Թունիս»,֊ ասվում է հայտարարությունում։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

