Լեհաստանը Սևաստոպոլից տարհանում է իր հյուպատոսության աշխատակիցներին
                        Լեհաստանի իշխանությունները հայտարարել են Սևաստոպոլից Լեհաստանի հյուպատոսության աշխատակիցներին տարհանելու որոշման մասին:  Այս մասին twitter-ի իր էջում գրել է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին:
Նախարարը պարզաբանել է, որ Վարշավան այդ քայլին գնացել է՝ ելնելով այն լարված իրավիճակից, որը ստեղծում են ռուս զինվորականները: 
Ավելի վաղ Լեհաստանի իշխանություններն իրենց քաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Ուկրաինայի հարավային և արևելյան հատվածներ մեկնելուց, քանի որ, ինչպես իրենք են նշել, այնտեղ իրավիճակը կտրուկ և անկանխատեսելի կերպով է զարգանում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

