Վրաստանում 29 տոննա կանեփ է ոչնչացվել. տեսանյութ
Վրաստանի տարբեր հատվածներում այսօր՝ հուլիսի 31-ին, իրավապահները միաժամանակ 28 տոննա 373 կգ կանեփ են ոչնչացրել: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամլո ծառայությունը:
Կանեփը ոչնչացվել է Ջավախքում, Մցխեթի-Մտիանեթիում, Քվեմո Քարթլիում, Շիդա Քարթլիում, Աջարիայում, Իմերեթիում, Ռաչա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում:
Վրաստանի ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ գործողություններն իրականացվել են սահմանված կանոններին համապատասխան, իսկ դրանց հետևել են Վրաստանի ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ: