211652_close_icon

Թբիլիսիի ծայրամասում նավթամբար է պայթել. տեսանյութ

views-count2542 դիտում article-date 12:55 30-07-2014
Քիչ առաջ Թբիլիսիի Գլդանի թաղամասում գտնվող նավթի ամբար է պայթել: Այս մասին հայտնում է NewsGeorgia գործակալությունը՝ հղում անելով «Ռուսթավի-2» հեռուստաալիքin: Տեղեկությունների համաձայն՝ պայթյունից առաջացած հրդեհը տարածվել է մոտակա շինության վրա: Վթարի վայրում դեռ լսվում են պայթյուններ: Վթարի վայր են ժամանել հրշեջ փրկարարներ, շտապ օգնության բրիգադներ: Հրշեջները, սակայն, չեն կարողանում մոտենալ վթարի վայրին, քանի որ կա նոր պայթյունի վտանգ: Չի բացառվում, որ հրդեհաշիջման աշխատանքներին միանան ուղղաթիռներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր