Հնդկաստանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Հնդկաստանում՝ Հնդկական օվկիանոսի Բենգալյան ջրանցքի հարավ֊արևելքում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի օդերևութաբանական դեպարտամենտը։
Էպիկենտրոնը գտնվել է Պորտ֊Բլեր քաղաքից 350 կմ հեռավորության վրա, հիպոկենտրոնը՝ 50 կմ խորության վրա։
Ցունամիի վտանգի, տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։