211652_close_icon
views-count3620 դիտում article-date 18:47 29-07-2014

Քննչական կոմիտեն կունենա 686 հաստիք, այդ թվում՝ նախագահի 4 տեղակալ. tert.am

Քննչական կոմիտեն կունենա 686 հաստիք, քանի որ իր կառուցվածքը հաստատելիս՝ տեղավորվել է 686 հաստիքի շրջանակներում, որոնք Պաշտպանության նախարարության և ոստիկանության քննչական ծառայությունների մարմինների հաստիքներ են: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեի իր աղբյուրներից, ըստ որի նաև՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն արդեն կառավարության քննարկմանն է ներկայացրել Քննչական կոմիտեի և Քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, պաշտոնական անվանացանկը և հաստիքացուցակը, ինչը ինչպես նախատեսված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով: Քանի որ ոստիկանության քննչական ապարատը ունի 568 ծառայող, իսկ զինվորական գործեր քննող քննիչները 118–ն են, դրանց գումարի արդյունքում ստացվել է Քննչական կոմիտեի հաստիքների վերը նշված թիվը։ Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի կազմում նախատեսվել է 90 հաստիք և նախատեսվում է, որ Կոմիտեի նախագահը ունենալու է 4 տեղակալ: Ինչ վերաբերում է կոնկրետ անուն-ազգանուններին, ապա այս պահին նշվում է, որ անուններ չկան, քանի որ միայն կառուցվածքի հաստատումից հետ 5-օրյա ժամկետում Հանրապետության Նախագահը նշանակի Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2014 թվականի մայիսի 19-ին ընդունվել է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքը, որով միավորվեցին ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ստորաբաժանումները։ Հիշեցնենք նաև, որ միասնական քննչական ծառայություն ստեղծելու հիմնական նպատակն է ապահովել քննիչի աշխատանքի արդյունավետությունը, քննիչի դատավարական ինքնուրույնությունը, իսկ ընդհանուր քննչական ծառայությանը զերծ պահել ներգերատեսչական ազդեցություններից: Մանրամասները՝ [url=http://www.tert.am/am/news/2014/07/29/investigatorycommittee/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր