2859 դիտում
20:12 02-03-2018
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի են ունեցել Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100 ամյակին նվիրված տոնակատարություններ
Մարտի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100 ամյակին նվիրված տոնակատարությունները և 11-րդ բանակումները կազմակերպելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Ուրախ եմ , որ վարչապետի որոշմամբ՝ ՀՄԸՄ 100 ամյակին նվիրված միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Խորհրդանշական է, որ Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի 2800 ամյակին զուգահեռ նշելու ենք Սփյուռքի խոշորագույն երիտասարդական կազմակերպության 100 ամյակը:ՀՄԸՄ պատմությունը հայոց պատմության մի մասն է: Եվ պետք է յուրաքանչյուրս մեր մասով հնարավոր ամեն ինչ անենք հոբելյանական միջոցառումները լավագույն ձևով կազմակերպելու համար»:
Իր ելույթում ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, վարչապետին, երկու կաթողիկոսներին հոբելյանական միջոցառումների կազմակերպմանն աջակցելու և հովանավորելու համար: «Մեր կազմակերպությունը ծնվել է ուղիղ 100 տարի առաջ Պոլսում, բայց համարյա անմիջապես, նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերով տեղափոխվել է Հայաստան: Թեև այսօր Սփյուռքում ենք, բայց ապրում ենք Հայաստանով: Մեր կազմակերպությունը Հայաստանի ու Սփյուռքի միավորման միասնականության խորհրդանիշն է: Շնորհակալություն Սփյուռքի նախարարությանը, որ մեր գործընկերն է, և մեր կողքին է մեր փոքր ու մեծ բոլոր ձեռնարկներում»:
ՀՄԸՄ Կենտրոնական վարչության անդամ Օշին Փիրումյանը հանգամանորեն ներկայացրեց կազմակերպության 100 ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը, և ինտերակտիվ քննարկման միջոցով բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները ճշտեցին իրենց անելիքները:
«Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության ատենապետ Դավիթ Հակոբյանը նշեց, որ տոնակատարություններից առաջ կկազմակերպվի մամուլի ասուլիս, կներկայացվեն տեղեկություններ ՀՄԸՄ սկաուտական 11-րդ բանակումի , ՀՄԸՄ մեկդարյա գործունեությանը նվիրված գիտաժողովի, ՀՄԸՄ 100 ամյակին նվիրված նամականիշի թողարկման և մարման, Գյումրիում ՀՄԸՄ 100 ամյակին նվիրված ձեռնարկների վերաբերյալ: «Բանակումին մասնակցելու են 1100-ից ավելի սկաուտներ աշխարհի 26 երկրներից, 600 երիտասարդ Հայաստանից», - հավելեց նա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2376 դիտում
23:40 10-09-2018
Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Բուլղարիայում
1056 դիտում
13:13 24-07-2018
Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման հարյուրամյա հոբելյանի առթիվ
1220 դիտում
17:30 29-07-2014
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Անգլիայի Հայ մարմնակրթական ընդհանուր միության երիտասարդական պատվիրակությանը
Այս բաժնից
601 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
481 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
304 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը