Մայրաքաղաքում նախորդ շաբաթ ծնվել է 508 երեխա
Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակական հսկողություն է իրականացվում առողջապահական հաստատությունների աշխատանքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ:
Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ համաբուժարաններ դիմողների թիվը կազմել է 34227: «Շտապբուժօգնության» ծառայությունում գրանցվել է 4361 կանչ: Ծնունդների թիվը մայրաքաղաքում կազմել է 508 երեխա, որից՝ 247 տղա, 261 աղջիկ: