211652_close_icon

Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված ներքին և արտաքին քաղաքականության հարցերին

views-count1370 դիտում article-date 13:57 29-07-2014
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 29-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների պատասխանատուներին քննարկված հարցերի վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանց իրականացումը լինելու է իր անմիջական վերահսկողության ներքո: Խորհրդակցությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր