211652_close_icon
views-count1301 դիտում article-date 18:30 28-07-2014

Կալիֆորնիայում կայծակի հարվածից գրանցվել է 1 զոհ, 12 վիրավոր

ԱՄՆ֊ի Կալիֆորնիա նահանգի Վենիս լողափում կայծակի հարվածի հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի հրշեջ ծառայությանը։ 20֊ամյա տղայի մահը հաստատել է Լոս Անջելեսի շրջանի դատաքննչական գրասենյակը։ Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Միջադեպի ականատեսները հաստատում են, որ 10֊նյակ կայծակներ են տեսել ոչ միայն լողափին, այլև Լոս Անջելեսի միջազգային օդանավակայնի շրջանում։ Փրկարարներն օգնություն են ցուցաբերել դեպքի վայրում ուշաթափված մարդկանց։

Նմանատիպ նյութեր