Ուկրաինական ճգնաժամի ընթացքում զոհվել է 1129 խաղաղ բնակիչ. ՄԱԿ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը հրապարակել է Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ հատուկ զեկույց: Զեկույցում նշվում է, որ ապրիլի կեսերից մինչ օրս զինված հակամարտության ընթացքում զոհվել է 1129, վիրավորվել 3442, խաղաղ բնակիչ:
Զեկույցը կազմվել է Համաշխարհային առողջապահության կազմակերպության և ՄԱԿ-ի առաքելության տրամադրած տվյալների հիման վրա: Զեկույցումնշվում է նաև, որ ապրիլից մինչ այսօր Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների պատճառով պարտադիր տեղահանվաել է 100 հազարից ավելի մարդ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարն այսօր հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ մալազիական Boeing-777 օդանավը խփվել է Ուկրաինայում և որակել այն ռազմակն հանցագործություն: