211652_close_icon
views-count1538 դիտում article-date 11:33 28-07-2014

Գերմանացիների 52%-ը կողմ է Պուտինի դեմ պատժամիջոցներ կիրառելուն

Գերմանիայի բնակչության կեսից ավելին (52%), կողմ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրան շրջապատող մարդկանց նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը: Ինչպես գրում է SPIEGEL պարբերականը, TNS Infratest-ի հարցումներից պարզ է դարձել, որ ՌԴ նախագահի դեմ պատժամիջոցների կիրառմանը դեմ է գերմանացիների 39%-ը: Թերթը հիշեցնում է, որ շաբաթ՝ հուլիսի 26-ին, Եվրոպական միության խորհրդի Հերման Վան Ռոմպեյը խնդրել էր Եվրամիության անդամ պետությունների ղեկավարներին համաձայնվել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելուն: Ինչպես նշվում է, պատժամիջոցները կարող են հաստատվել վաղը՝ հուլիսի 29-ին:

Նմանատիպ նյութեր