«Լիվերպուլ» - «Օլիմպիակոս». Ղազարյանը մեկնարկային կազմում է
«Չեմպիոնների միջազգային գավաթ» կոչվող ոչ պաշտոնական մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրում «Օլիմպիակոս»-ը, որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ուժերը կչափի Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլ»-ի հետ: Հունական ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը:
Ղազարյանը խաղադաշտ դուրս կգա խաղի մեկնարկային րոպեներից:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 02:00-ին: