Լուգանսկում օդային տագնապ է հայտարարվել
Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն՝ հղում անելով տեղի ՆԳՆ֊ին։
«Գնդակոծումներ և ավիահարձակումներ են սպասվում։ Օդային տագնապ է հայտարարվել»,֊ ասել են այնտեղ։
Հիշեցնենք, որ հուլիսի 25֊ի գիշերը Լուգանսկում 15 խաղաղ բնակիչ է զոհվել, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել շուրջ 60 մարդ։