211652_close_icon
views-count1142 դիտում article-date 14:05 20-06-2014

Լուգանսկում օդային տագնապ է հայտարարվել

Ուրբաթ առավոտյան Լուգանսկում օդային տագնապ է հայտարարվել: Քաղաքում միացել են օդային հարձակման մասին նախազգուշացնող ազդանշանները, իսկ տեղի բնակչությունը շտապել է ապաստան գտնել անվտանգ վայրերում: Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության մամուլի ծառայությունում պատմել են, որ քաղաքին է մոտենում ուկրաինական ավիացիան: Իսկ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ Լուգանսկի ուղղությամբ շարժվում է զինվորական տեխնիկա`Ռուսաստանի և Ղրիմի դրոշներով: Հիշեցնենք, որ նախօրեին, առավոտյան 4:30-ի սահմաններում, զինյալները դարձյալ հարձակում էին գործել Լուգանսկի օդանավակայանի վրա, սակայն օրինապահները նրանց հետ են մղել: Զինյալների շրջանում վիրավորներ եւ զոհեր չկան, ոստիկանների շրջանում եւս կորուստների մասին չի հաղորդվում:

Նմանատիպ նյութեր