7423 դիտում
22:31 26-07-2014
Երևան խմելու ջուր մատակարարող Արզնի ջրաղբյուրի ակունքում կատարվեց օրհնության արարողոթյուն. ֆոտոշարք
Այսօր վերականգնվեց մի արարողություն՝ նախկին ջրհորների օրհնության, և կատարվեց ջրաղբյուրի օրհնություն: Օրհնվեց Երևան խմելու ջուր մատակարարող Արզնի ջրաղբյուրը: Հուլիսի 26-ի առավոտյան Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» կենտրոնի անդամները, կենտրոնի Հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի գլխավորությամբ, եկեղեցու Լուսարարապետ Տեր Դավիթ քահանա Շախկյանի, սարկավագների, դպրաց դասի և մի խումբ ուխտավորների հետ ուղևորվեցին Արզնի ջրաղբյուր:
Ջրաղբյուրի մատույցներում ուխտավորների խմբերին ողջունեցին «Երևան ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը և ընկերության աշխատողները: «Հավատամք» կենտրոնի հոգևոր Հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը ուխտավորներին ներկայացրեց «Երևան Ջուր»-ի տնօրինության և Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու աջակիցների հետ: Այնուհետև խումբը բարձրացավ սարն ի վեր:
Լեռան լանջին գտնվում էր աղբյուրը, որի ջուրը հարակից փոքր աղբյուրներից հավաքվում էր և ուղևորվում Երևան: Հոգևոր Հայրերի ձեռամբ օրհնվեց աղբյուրի ջուրը: Շարականների երգեցողութունը կատարում էր «Հավատամք» երգչախումբը: Ջրաղբյուրի օրհնության արարողությունից հետո կատարվեց «Պահպանիչ աղոթք» «Երևան Ջուր» ընկերության աշխատակիցների համար:
Օրհնության կարգից հետո կատարվեց հետաքրքիր մի բան: Կարծես ջրախաղի մեջ էին բոլորը` մեծ և փոքր, ակտիվ էին «Երևան Ջուր» ընկերության աշխատակիցները: «Հավատամք» երգչախմբի, պարախմբի, «Վան» ազգագրական համույթի ելույթները տոնը տոն դարձրին, որն ավարտվեց հյուրասիրությամբ: Հավելենք, որ կիրակի օրը` հուլիսի 27-ին, ժամը 20:30-ին Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տեղի կունենա Պայծառակերպության` Վարդավառի տոնին նվիրված եզրափակիչ միջոցառումը:
Եկեղեցու ետնաբակում կմեկնարկի տոնական համերգ, որի ընթացքում իրենց կատարումներով հանդես կգան «Հավատամք» երգչախումբն ու պարախումբը, «Վան» ազգագրական համույթը և սիրված երգիչներ Արսեն Գրիգորյանը (Մրոն), Աիդա Սարգսյանը «Վարդավառ» երգով և այլ անհատ կատարողներ: Միջոցառման ընթացքում կկատարվի տոնին բնորոշ ժողովրդական սովորույթներից մեկը` խարույկի վրա կխորովվի խնձոր ու կբաժանվի ներկաներին` որպես կյանքի և ջերմության խորհրդանիշ, իսկ երիտասարդների համար` որպես նշանադրության և ամուսնության բարեմաղթանք:
Հայկ Կիսեբլյանը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
Նմանատիպ նյութեր
2042 դիտում
18:56 21-08-2014
Նոր Խաչակապի մի մասում խմելու ջուր չկա, մյուսում խմելու ջրով հողամաս են ոռոգում. տեսանյութ
1377 դիտում
13:59 11-09-2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
Այս բաժնից
625 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
613 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար