Ուկրաինայում սպանել են Կրեմենչուկի՝ ազգությամբ ադրբեջանցի քաղաքապետին
Այսօր առավոտյան անհայտ անձինք հրազենից կրակ են արձակել Ուկրաինայի Կրեմենչուկի քաղաքապետ Օլեգ Բաբաևի վրա: Վերջինս ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
Ինչպես տեղեկացնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն, Բաբաևի վրա կրակել են, երբ նա առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում դուրս էր գալիս շենքի մուտքից: Ադրբեջանական haqqin.az պորտալը հայտնում է, որ Բաբաևն ազգությամբ ադրբեջանցի էր: