Իսրայելը հաստատել է Գազայի հատվածում 12֊ժամյա հրադադարը
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Գազայի հատվածում 12֊ժամյա հրադադարը։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Նշվում է, որ նշված 12 ժամվա ընթացքում բանակը կփնտրի ստորգետնյա թունելներ, որոնք պաղեստինցի գրոհայիններն օգտագործել են Իսրայելի դեմ հարձակման ժամանակ։
Ավելի վաղ հայտնել էին, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյախուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր Գազայի հատվածում 12֊ժամյա հրադադարի մասին։