Ֆրանսիան Գազայի հատվածի իրադրության հարցով միջազգային հանդիպում կանցկացնի
Այսօր Ֆրանսիայում Գազայի հատվածի իրադրությանը նվիրված միջազգային հանդիպում կանցկացվի։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի դիվանագիտական շրջանակների աղբյուրին։
Հանդիպմանը կմասնակցեն ԱՄՆ֊ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Իտալիայի և Քաթարի ներկայացուցիչներ։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ֊ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ մտադիր է Փարիզ մեկնել՝ Գազայի հատվածում հրադադարի հարցում ջանքեր ներդնելու համար։