Թուրքիան բանակցում է Իսրայելի և Եգիպտոսի հետ՝ Գազայում երկարատև հրադադար հաստատելու շուրջ
Թուրքական Hurriyet թերթը, հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին, գրում է, որ Թուրքիայի կառավարությունը սկսել է ուղիղ բանակցությւոններ վարել Իսրայելի և Եգիպտոսի իշխանությունների հետ՝ Գազայի հատվածում երկարատև հրադադար հաստատելու շուրջ:
Թերթի փոխանցմամբ՝ երեկվանից ուղիղ բանակցություններ է սկսել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խորհրդականներից մեկի հետ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: