Սոնա Ռուբենյանին Յուրմալայում կշնորհվի woman.ru-ի հատուկ մրցանակը. տեսանյութ
Սոնա Ռուբենյանը, ով այս տարի Հայաստանը ներկայացնում է Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթին, Woman.ru-ի ղեկավարության կողմից հատուկ մրցանակ կստանա:
Նշենք, որ woman.ru-ի ընթերցողներն ամեն տարի օնլայն-քվեարկության միջոցով ընտրում են մրցույթի իրենց սիրելի մասնակցին: Վերջին մի քանի շաբաթվա քվեարկության արդյունքներով Սոնա Ռուբենյանը հավաքել է ամենաշատ ձայները՝ ճանաչվելով մրցույթի լավագույն արտիստ:
Մեր երգչուհուն Յուրմալայում հատուկ մրցանակը կշնորհի woman.ru-ի գլխավոր խմբագրի տեղակալ Աննա Կրուգլովան: