211652_close_icon

Ուկրաինայի արևելքում CNN֊ի լրագրող է անհետացել

views-count1218 դիտում article-date 11:42 25-07-2014
Ուկրաինայի արևելքում ամերիկյան CNN հեռուստաընկերության լրագրող է անհետացել։ Այս մասին հայտնում է CNN֊ի կայքը։ Ըստ ընկերության տվյալների՝ ուկրաինացի ազատ թղթակից Անտոն Սկիբն արդեն 2 օր է գերության մեջ է, ենթադրաբար գտնվում է ինքնահռչակ ԴԺՀ աշխարհազորայինների մոտ։ CNN֊ը փորձել է ազատ արձակել թղթակցին՝ կապ հաստատելով ԴԺՀ վարչապետ Ալեքսանդր Բորոդայի հետ։ Նշվում է, որ լրագրողը աշխարհազորայինների կողմից առևանգվել է Դոնեցկի հյուրանոցներից մեկի մերձակայքում։

Նմանատիպ նյութեր