211652_close_icon
views-count1935 դիտում article-date 17:22 24-07-2014

Արցախում անցյալ տարվա համեմատ ծնունդների թվի աճ է գրանցվել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցած տարվա հունիս ամսին գրանցված 192 ծննդի դիմաց, այս տարի նույն ժամանակահատվածում ծնունդների թիվը հասել է 212-ի: Այս մասին «[url=http://artsakhpress.am/arm/news/3523/arcakhum-tsnundneri-tvi-atch-e-grancvel.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԼՂՀ առողջապահության նախարարության վիճակագրական վերլուծական բաժնի վարիչի պաշտոնակատար Ագապի Հայրունին` մանրամասնելով, որ 175 ծնունդ գրանցվել է Ստեփանակերտի ծննդատանը, ընդ որում, 104-ը եղել են Ստեփանակերտի ծննդկաններ, 14-ը՝ Ասկերանի, 6-ը՝ Շուշիի, 18-ը՝ Մարտակերտի, 8-ը՝ Հադրութի, 19-ը՝ Մարտունու, 5-ը՝ Քաշաթաղի, 1-ը՝ Շահումյանի շրջաններից, ընդամենը «իսկ հանրապետության 5 շրջանների ծննդատներում ծնունդների հետևյալ պատկերն է արձանագրվել՝ Մարտակերտ՝ 13, Մարտունի՝ 14, Հադրութ՝ 5, Շուշի՝ 1 , Քաշաթաղ՝ 4»,- ներկայացրեց Ա. Հայրունին՝ հավելելով, որ հունիս ամսին հանրապետական ծննդատանը գրանցված նորածիններից 85-ը եղել են տղաներ, իսկ 92-ը՝ աղջիկներ:

Նմանատիպ նյութեր