1607 դիտում
13:26 24-07-2014
Ստեփանակերտում տեղադրված արձանների հեղինակներր պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտ քաղաքում տեղադրված արձանների հեղինակներ, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուղանողներն ու խմբի գեղարվեստական ղեկավարներ, քոլեջի դասախոսներ Իսահակ Ապրեյանը և Ժակ Գասպարյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով։ Արձանների հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ԼՂՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ։
Երևանի քաղաքապետի անունից շնորհակալություն հայտնելով մեծ եռանդով իրականացրած աշխատանքի համար՝ շնորհակալագրերը հանձնել է այցի կազմակերպչական աշխատանքները համակարգող, Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը։
«Երևանը բազմակողմ, ծավալուն համագործակցություն է մեկնարկել Ստեփանակերտի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր շրջանների հետ։ Ուրախ ենք, որ այդ համագործակցության ամրապնդման մասնակիցն եք, այն էլ՝ այդչափ խորհրդանշական, մնայուն նախագծով։ Շնորհակալ կլինենք, եթե նոր նախագծեր առաջարկեք և ձեր մասնագիտական տիրույթում ևս նպաստեք համագործակցությանը»,- նշել է Դավիթ Գևորգյանը։
Հուլիսի 10-13-ը ԼՂՀ-ում կայացած մարզաառողջարարական արշավին ակտիվ մասնակցութան համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով են պարգևատրվել նաև Հայաստանի ազգային սկաուտական շարժում կազմակերպության մի խումբ անդամներ։
Հանձնելով շնորհակալագրերը՝ Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը քաղաքապետի անունից շնորհակալություն է հայտնել՝ կարևորելով պատանի սկաուտների մասնակցությունը Երևանում ու ԼՂՀ-ում բնակվող պատանիների շփումն ու բարեկամությունն ամրապնդելու գործում։
Նմանատիպ նյութեր
567 դիտում
13:11 05-11-2014
Սոցիալական ծառայության ոլորտի աշխատակիցները պարգևատրվեցին Երևանի քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով
1773 դիտում
16:23 07-05-2018
Պետական համակարգի աշխատակիցները պարգևատրվել են ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
541 դիտում
19:17 01-05-2024
Օտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե
547 դիտում
18:50 01-05-2024
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
472 դիտում
18:13 01-05-2024
Մեկնարկել է «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագիրը