2914 դիտում
17:55 23-07-2014
Թուրքերը դժգոհում են, որ հայերը Կարսի բերդում պարզել են եռագույնը և երգել օրհներգը
Թուրքիայում գործող «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» (ASİMDER) կոչվող կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյն իշխանական մարմիններին կոչ է արել սահմանափակել հայ զբոսաշրջիկների գործողությունները, փոխանցում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1701]Ermenihaber.am[/url] կայքը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը, Գյուլբեյը և մի շարք քաղաքացիներ դժգոհել են այն բանից, որ Կարսի բերդ այցելած հայ զբոսաշրջիկները ծածանել են հայկական եռագույնը և երգել հայոց հիմնը: Գյուլբեյը նշել է, որ Հայաստանի անկախության հռչակագրում Արևելյան Անատոլիան անվանված է Արևմտյան Հայաստան, իսկ հայերն էլ այդ շրջաններում իբր սադրիչ գործողություններ են իրականացնում: Գյուլբեյը մեղադրել է ՀՀ իշխանություններին ու մասնավորապես Սփյուռքի նախարարությանը նմանօրինակ գործողություններն աջակցելու համար:
«Հայերը Կարսի բերդի մատույցներում պարզել են Հայաստանի դրոշը և երգել օրհներգը: Նույն բանն արել էին Վանի Աղթամար եկեղեցում»:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1701]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
4805 դիտում
18:01 19-07-2018
Քերեմ Դեմիրբայ. Օզիլը պարտավոր չէ երգել Գերմանիայի օրհներգը
2064 դիտում
17:46 22-03-2021
Հաղթանակած մեր ըմբիշների պատվին հնչեց հայոց օրհներգը և փողփողալով վեր խոյացավ եռագույնը
Այս բաժնից
1192 դիտում
13:11 29-12-2024
Սալոմե Զուրաբիշվիլին ցուցադրաբար լքել է Վրաստանի նախագահի նստավայրը
892 դիտում
12:55 29-12-2024
ՌԴ ՔԿ ղեկավարն Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ քննարկել է Ակտաուում ավիավթարի հետաքննության ընթացքը
1033 դիտում
12:26 29-12-2024
Կանադայում կոշտ վայրէջքից հետո ինքնաթիռ է բռնկվել