211652_close_icon
views-count1122 դիտում article-date 22:51 22-07-2014

ՀՀ մշակույթի նախարարն ընդունել է ամերիկահայ կինոռեժիսոր-սցենարիստ Էրիկ Նազարյանին

Ս. թ. հուլիսի 17-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ամերիկահայ ռեժիսոր-սցենարիստ Էրիկ Նազարյանին: Հանդիպման առանցքում եղել է Էրիկ Նազարյանի «Ավազե ամրոցի աղջիկները» կինոնախագիծը: Ֆիլմի սցենարը գրվել է ԱՄՆ-ում ստեղծագործող Քրիս Բոժալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի հիման վրա: Ի դեպ, այն ցեղասպանության թեմայով աշխարհում ամենաշատ վաճառվող գրեքրից մեկն է: Համանուն ֆիլմի դեպքերը ծավալվում են Գերմանիայի արխիվներից ԱՄՆ հասած մի լուսանկարի շուրջ, որտեղ պատկերված է ցեղասպանությունից փրկված Լորա Պետրոսյանը: Նրա ժառանգներից մեկն էլ սկսում է հետաքրքրվել, թե 1915 թվականի ողբերգությունից 100 տարի անց, ինչպես է տատի լուսանկարը հասել ԱՄՆ: Նախարար Հասմիկ Պողոսյանի հետ զրույցում կինոռեժիսոր-սցենարիստ Էրիկ Նազարայնն ասել է, որ իր համար, որպես հայ մարդ, շատ կարևոր է այդ կինոնախագծի իրականացումը: Հասմիկ Պողոսյանն իր հերթին վստահեցրել է, որ ցանկանում է իրականացված տեսնել ցեղասպանության վերբերյալ յուրաքանչյուր հետաքրքիր նախագիծ: Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ պատրաստ է քննարկել կինոնախագծին աջակցելու ձևաչափերը:

Նմանատիպ նյութեր