1369 դիտում
17:44 22-07-2014
Դեսպան Վարդանյանը հանդիպեց Հանոյի ժողովրդական կոմիտեի քարտուղարին
Հուլիսի 22-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպում ունեցավ Հանոյի ժողովրդական կոմիտեի քարտուղար Նգույեն Տհե Տհաոյի հետ:
Հանդիպման ընթացքում, ընդգծելով Հայաստանի և Վիետնամի միջև հաստատված ջերմ և բարեկամական հարաբերությունները, կողմերը քննարկեցին երկու երկրների մայրաքաղաքաների միջև համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ Երևանի և Հանոյի միջև համագործակցության հնարավորությունները առևտրատնտեսական, ներդրումային և մշակութային-հումանիտար ոլորտներում: Զրուցակիցներն ընդգծեցին համագործակցության արդյունավետ մեխանիզմների ձևավորման անհրաժեշտությունը:
Դեսպան Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Քարտուղարին հանդիպման համար և նրան փոխանցեց Երևանի քաղաքապետի՝ Հայաստանի մայրաքաղաք այցելելու հրավերը:
Ռաիսա Վարդանյանը երկու մայրաքաղաքաների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման, ինչպես նաև քաղաքների կենսագործունեության տարբեր ոլորտներում համագործակցության ձևավորման համար առաջարկեց քննարկել տարբեր ոլորտների մասնագետների փոխայցելությունների կազմակերպման հնարավորությունը:
Նգույեն Տհե Տհաոն իր հերթին գոհունակություն հայտնեց Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերությունների զարգացման աճող տեմպերի կապակցությամբ, ինչի վառ ապացույցը համարեց Վիետնամում ՀՀ դեսպանության բացումը՝ հույս հայտնելով, որ դիվանագիտական ներկայացուցչության բացումով Երևանի և Հանոյի միջև հարաբերությունները ևս կթևակոխեն որակապես նոր փուլ:
Քարտուղարը գոհունակությամբ ընդունեց Երևան այցելելու հրավերը և իր հերթին Երևանի քաղաքապետին հրավիրեց Հանոյ՝ համոզմունք հայտնելով, որ անմիջական հանդիպման ընթացքում հնարավոր կլինի կոնկրետացնել համագործակցության հետ կապված բոլոր հարցերը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին հետևողական քայլեր իրականացնել` նախանշված ծրագրերը կյանքի կոչելու համար
Նմանատիպ նյութեր
1832 դիտում
23:38 11-06-2014
Դեսպան Վարդանյանը հանդիպել է Ֆիլիպինների արտաքին գործերի քարտուղարին
2092 դիտում
12:22 28-02-2019
Թրամփը և Կիմ Չեն Ընը համաձայնության չեն հասել Հանոյի գագաթնաժողովում. Սպիտակ տուն
Այս բաժնից
970 դիտում
22:12 26-12-2024
Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել
715 դիտում
21:55 26-12-2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
805 դիտում
21:42 26-12-2024
Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ Ավետիք Իշխանյան