Պաշտոնական. Խամես Ռոդրիգեսը` Մադրիդի «Ռեալ»-ի խաղացող
                        Մադրիդի «Ռեալ»-ը քիչ առաջ պաշտոնապես հայտարարել է Կոլումբիայի հավաքականի և «Մոնակո»-ի հարձակվող Խամես Ռոդրիգեսին ձեռք բերելու մասին: Կոլումբիացի խաղացողը այսօր, որպես «Ռեալ»-ի խաղացող  կներկայացվի «Սանտյագո Բերնաբերու»-ում: 
Գործարքի ֆինանսկան մանրամասների մասին տեղեկություն չի հաղորդվում: Ոչ պաշտոնական տվյալներով` Խամեսը 6 տարվա պայամանագիր կկնքի «Ռեալ»-ի հետ, որի ընթացքում ֆուտբոլիստը տարեկան կաշխատի 7մլն եվրո:  2014 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուի տրանսֆերի համար «Ռեալ»-ը  80 մլն եվրո կվճարի «Մոնակո»-ին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

