Թուրքիան եռօրյա սուգ է հայտարարել Գազայում տեղի ունեցածի կապակցությամբ
Թուրքիայի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել ողջ երկրում՝ Գազայի հատվածում հուլիսի 22-24-ը Իսրայելի կողմից պաղեստինցի խաղաղ բնակիչների վրա կրակ բացելու և մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու կապակցությամբ: Այս մասին CNNTurk հեռուստաալիքով հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը:
Նա խստորեն քննադատել է Գազայում Թել Ավիվի իրականացրած ռազմական գործողությունները՝ դրանք անվանելով խաղաղ բնակչության սպանդ: Առընչը կոչ է արել իսրայելական իշխանություններին հրաժարվել Պաղեստինի նկատմամբ զանգվածային հրթիռակոծությունից: