211652_close_icon
views-count890 դիտում article-date 15:04 21-07-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 19-ից 21-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 19-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 50 դեպքից բացահայտվել է 35-ը, խարդախության` 10, խուլիգանության՝ 4 և յուրացման 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 12 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 3, գողության՝ 2 և կողոպուտի 1 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 37-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր