211652_close_icon
views-count1186 դիտում article-date 12:10 21-07-2014

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է «Հայկյան-2014» մրցանակաբաշխության մասին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է «Հայկյան-2014» մրցանակաբաշխության մասին։ Երիտասարդական այս մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները: Մրցանակները կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝ • Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին • Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին • Լավագույն երիտասարդական գիտական նվաճում (այս անվանակարգում մրցույթն իրականացվում է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության հետ համատեղ, և հայտերն ընդունվում են ըստ ՊԳՖԱ ֆեյսբուքյան էջում www.facebook.com/science.and.finance ներկայացված պահանջների և ընթացակարգի): • Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած պետական գործիչ • Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց • Ինքնատիպ երիտասարդական նախագիծ • Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ • Լավագույն երիտասարդական հաղորդում • Լավագույն միջբուհական ծրագիր • Լավագույն երիտասարդական ՀԿ Երևան քաղաքում • Լավագույն երիտասարդական ՀԿ մարզում • Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր «Հայկյան» մրցանակաբաշխությանը մասնակցել կարող են այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալել հայ երիտասարդության շրջանում, լուծել են երիտասարդության առջև ծառացած խնդիրները, աջակցել են երիտասարդությանը և այլն: «Հայկյան» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հայտը և հավաստագիրը (կարող եք բեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքից` www.heh.am) պետք է ներկայացվեն յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ +374 10 567922: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2014-ի նոյեմբերի 28-ն է։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նմանատիպ նյութեր