211652_close_icon
views-count811 դիտում article-date 15:17 24-03-2024

Մոսկվայի ահաբեկչությունից տուժածներից 12-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 33-ինը՝ ծանր

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժած 110 մարդ շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցներում, նրանցից 12-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 33-ի վիճակը՝ ծանր։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։

«Մոսկվայի մարզի, Մոսկվայի, դաշնային կենտրոնների բժշկական հաստատություններում շարունակում է ստացիոնար բուժում ստանալ 110 մարդ։ 12 բուժառուի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, 33 բուժառուի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, 47 բուժառուի վիճակը միջին ծանրության է, 18 մարդու վիճակը գնահատվում է թեթև, նրանք պատրաստվում են հիվանդանոցից դուրս գրվելուն՝ բժիշկների հսկողության ներքո»,- ասել է Կուզնեցովը։

Մարտի 22-ին մի խումբ անձինք ներխուժել էին Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահ ու կրակոցներ արձակել մարդկանց ուղղությամբ։ Համերգասրահում նաև հրդեհ էր բռնկվել։ ՌԴ քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 133 մարդ։

Նմանատիպ նյութեր