Մալազիական Boeng-777-ը Ռուսաստանն է խփել. Էրդողան
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էդողանը Ուկրաինայում կործանված մալազիական Boeing-777 մարդատար ինքնաթիռի կործանման մեջ մեղադրել է Ռուսաստանին:
«Մալազիական ուղևորատար ինքնաթռիը խփել է Ռուսաստանը: Խփում են մի ինքնաթիռ, որը Հոլանդիայից Մալազիա էր թռչում: Ինչպիսի՞ վերաբերմունք է դա: Հետո էլ ասում են, թե ցանկանում են խաղաղություն հաստատել ամբողջ աշխարհում»,-հայտարարել է նա հուլիսի 18-ին Բուրսայում իր ելույթի ժամանակ: