Վաշինգտոնն ապասառեցնում է Իրանի 2,8 մլրդ դոլարը
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին այսօր՝ հուլիսի 19-ին, հայտարարել է, որ առաջիկա 4 ամիսներին Իրանին կվերադարձվի ապասառեցված հաշիվներից 4,8 միլիարդ դոլար, ինչի դիմաց Թեհրանը պարտավորվում է չեզոքացնի մինչև 20% հարստացված ուրանի պաշարները։
«Մենք կշարունակենք պատժամիջոցների որոշ մասի չեղարկումը (ինչի մասին պայմանավորվել էինք 2013 թվականի նոյեմբերին) և Իրանի համար հասանելի կդարձնենք իր սառեցված հաշիվների 2,8 մլրդ դոլարը»,-ասվում է Քերիի տարածած հայտարարության մեջ:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ իրանական նավթի վաճառքից ստացված եկամտի մեծ մասը նույնպես անհասանելի կլինի Իրանի համար: «Մենք շարունակելու ենք կիրառել պատժամիջոցները, որոնք ուժի մեջ են»,-ասել է նա: