Յացենյուկը գլխավոր դատախազությանը հորդորում է պետբյուջե վերադարձնել Յանուկովիչի կալանված 1,4 մլրդ դոլարը
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը դիմել է երկրի գլխավոր դատախազությանը, որպեսզի պետական բյուջե վերադարձվի կալանքի տակ գտնվող նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա մտերիմների 1,4 մլրդ դոլարը:
«Եթե այդ միջոցները կրկին պետբյուջեում լինեն, որտեղից գողացվել էին, ապա դա թույլ կտա կառավարությանը բարձրացնել քաղաքացիների սոցստանդարտները և հավելյալ միջոցներ տրամադրել երկրի բանակին, ինչպես նաև բարձրացնել կոռուպցիայի դեմ պայքարի մակարդակը»,-ասել է նա: