211652_close_icon

Պակիստանում 11 գրոհային է ոչնչացվել

views-count1219 դիտում article-date 11:39 19-07-2014
Պակիստանի հյուսիս֊արևմտյան մասում՝ Աֆղանստանի սահմանից ոչ հեռու ամերիկյան անօդաչուները «Թալիբան» շարժման 11 գրոհային են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է Al Jazeera֊ն։ Ըստ աղբյուրի խոսքերի՝ հարձակումը տեղի է ունեցել Հյուսիսային Վազիրիստանի շրջանում, որտեղ հունիսից ի վեր պակիստանցի զինվորականները պայքարում են գրոհայինների բազաների ոչնչացման համար։ «Անօդաչուները 8 ռումբ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է «Թալիբան» շարժման 11 գրոհային»,֊ հայտնել է բարձրաստիճան պաշտոնյան։

Նմանատիպ նյութեր