920 դիտում
10:56 19-07-2014
ԼՂՀ վարչապետն ընդունել է «Լույս» հիմնադրամի մի խումբ ուսանողների
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հուլիսի 18-ին ընդունել է «Լույս» հիմնադրամի մի խումբ ուսանողների: Ողջունելով աշխարհի լավագույն բուհերում սովորող երիտասարդներին` վարչապետը նշել է, որ հայրենիքը նրանց կարիքը շատ է զգում, և հույս հայտնել, որ ստացած գիտելիքներն ապագայում կծառայեն երկրի շենացման գործին:
Ներկայացնելով այցի նպատակները՝ երիտասարդները նշել են, որ ուսումնասիրություններ են իրականացնում Շուշիի զարգացման ծրագիր մշակելու ուղղությամբ, ինչպես նաև ցանկություն ունեն Արցախն աշխարհում նոր հետաքրքրությունների տեսանկյունից ներկայացնելու:
Ուսանողների խնդրանքով՝ Ա. Հարությունյանը խոսել է Արցախում կրթության և տնտեսության զարգացման հեռանկարների և այդ ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին: Վարչապետը, մասնավորապես, շեշտադրել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ Շուշի քաղաքում արհեստագործական ժամանակակից դպրոց է կառուցվում, որտեղ դասավանդման համար նախատեսվում է ներգրավել հայ անվանի գիտնականների:
Խոսելով տնտեսության զարգացման հիմնական ուղղությունների մասին` ԼՂՀ գործադիրի ղեկավարն անդրադարձել է հատկապես հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին: Եթե հանքարդյունաբերությունում զարգացում ապահովելու համար տեղում մասնագետներ պատրաստելու կարիք է զգացվում, ապա մյուս երկու ուղղություններում, բացի որակյալ մասնագետների պատրաստումից, վարչապետը երիտասարդներին բրենդավորման ու փիարի ուղղությամբ նոր ծրագրեր մշակելու և իրականացնելու կոչ է արել:
Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը պատասխանել է նաև ուսանողներին հետաքրքրող այլ հարցերի:
Նմանատիպ նյութեր
773 դիտում
16:24 18-02-2015
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է մի խումբ ուսանողների
1630 դիտում
22:47 15-09-2015
Արցախի վարչապետն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ բարերարների
844 դիտում
17:54 04-05-2015
ԼՂՀ վարչապետն ընդունել է գերմանացի մի խումբ պատգամավորների
Այս բաժնից
1126 դիտում
18:39 04-01-2025
Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի
1462 դիտում
18:13 04-01-2025
Խոշոր վթար՝ Բաքու-Ղազախ ճանապարհին