ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է մի խումբ ուսանողների
                        ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 18-ին ընդունել խորհրդարանում փորձուսուցում անցնող Արցախի պետական համալսարանի քաղաքագիտության և իրավագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների:
Աշոտ Ղուլյանն ապագա քաղաքագետների ու իրավագետների ուշադրությանն է ներկայացրել օրենսդիր իշխանության կառուցվածքին ու գործունեությանը, ԼՂՀ Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված լիազորություններին և դրանց շրջանակում Ազգային ժողովի կողմից իրականացվող գործառույթներին առնչվող հարցերը:  Խորհրդարանի նախագահն ընդգծել է ուսումնառության ընթացքում զարգացման ժամանակակից միտումներին հետևելու, օտար լեզուների տիրապետելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին լիարժեք տեղեկատվությանը տիրապետելու և ճիշտ ներկայացնելու կարևորությունը:
Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը պատասխանել է ուսանողների հարցերին և շնորհավորել նրանց՝ գալիք Վերածննդի օրվա առթիվ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

