211652_close_icon
views-count986 դիտում article-date 20:18 18-07-2014

Բարեկարգվում է Կապանի Խաղաղության պուրակը

Արդեն մի քանի օր է Շահումյան փողոցի Խաղաղության պուրակում ընթանում են բարեկարգման աշխատանքներ, որոնք իրականացնում են կոմունալ ծառայության աշխատակիցները: Նախատեսված է վերականգնել պուրակի լուսավարությունը, կանաչապատել շրջապատը, նորոգել նստարանները եւ այլն: Վնասված էլեկտրալարերը նորերով փախրինելու համար շինարարները նպատակահարմար են գտել ապամոնտաժել սյուները, որպեսզի չտեղաշարժեն պուրակի եզրաքարերը եւ խուսափեն ավելի մեծ ծավալի աշխատանքներ իրականացնելուց: Այգու հին հենասյուներին կփոխարինեն նորերը՝ նոր լուսամփոփներով: Առայժմ կտեղադրվեն 8 նոր հենասյուներ, սակայն հետագայում, եթե անհրաժեշտություն զգացվի ուժեղացնել այգու լուսավորությունը, կավելացվի հենասյունների թիվը: Այգում կկատարվի նաեւ կանաչապատում, ինչպես նաեւ՝ կաշխատեն շատրվանները, որի վնասված կոյուղատար խողավակներն արդեն նորացվել են: Ընթացքի մեջ են նստարանների նորոգման, ներկման աշխատանքները: Պուրակի հիմնանորոգումից հետո Կապանում եւս մեկով կավելանա հանգստյան գոտիների թիվը:

Նմանատիպ նյութեր