211652_close_icon
views-count1183 դիտում article-date 21:15 18-07-2014

«Երևանյան ամառ»՝ էրեբունիում

Էրեբունի վարչական շրջանում «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրով կազմակերպված միջոցառումը Լիոնի այգում համախմբել էր հայուրավոր էրեբունցիների: Երեխաներն ու մեծերը այգու տարբեր հատվածներում միաժամանակ հնարավորություն են ունեցել հետևելու և մասնակիցը դառնալու հետաքրքիր տարբեր միջոցառումների: Միջոցառման շրջանակում վարչական շրջանի մարզամշակութային կրթօջախների սաները հանդես են եկել պարային կատարումներով, ինչպես նաև գեղարվեստական մարմանամարզության և կարատեի ցուցադրական ելույթներով: Ամառային ուրախ և բարձր տրամատրությունը էլ ավելի է բարձրացել բեմում տեսնելով և ունկնդրելով հայտնի երգիչ-երգչուհիների ազգային ու էստրադային կատարումները: Միջոցառման ամենակրտսեր մասնակիցներն էլ հնարավորություն են ունեցել շփվելու և խաղալու սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր