Պաշտոնական. Չի Դոն Վոնը դարձավ «Բորուսիա»-ի խաղացող
Հարավային Կորեայի 22-ամյա կիսապաշտպան Չի Դոն Վոնը, ով մինչև մրցաշրջանի ավարտ պայմանագիր է ստորագրել «Աուգսբուրգ»-ի հետ` ամռանը պաշտոնապես կդառնա Դորտմունդի «Բորուսիա»-ի խաղացող, հայտնում է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը: Նշվում է, որ Չի Դոն Վոնը «Բորուսիա»-ի հետ 4 տարվա պայմանագիր է կնքել:
«Չի Դոն վոնը իսկական պրոֆեսիոնալ է, ով ունակ է միաժամանակ լավ հանդես գալ մի խաղային մի քանի դիրքերում: Մենք ուրախ ենք, որ կարողացանք նման տաղադանվոր ֆուտբոլիստին ձեռք բերել անվճար»,-նշել է Միխայել Ցորկը:
Նշենք, որ մինչ «Աուգսբուրգ» տեղափոխվելը Չի Դոն Վոնը հանդիասնում էր «Սանդեռլենդ-ի խաղացող: