211652_close_icon
views-count1300 դիտում article-date 15:59 31-05-2015

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը նվաճեցին աշխարհի կանանց գավաթի խաղարկության ուղեգրեր

Վրաստանի Չաքվի քաղաքում կայացավ Եվրոպայի կանանց անհատական առաջնության վերջին տուրը: Մրցաշարը փայլուն անցկացրած Էլինա Դանելյանը պարտություն կրեց առաջնության առաջատար Նատալյա Ժուկովայից և առաջնության վերջնական արդյունքներով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Նինո Բացիաշվիլին հաղթանակ տարավ Ալեքսանդրա Գորյաչկինայի նկատմամբ և 9 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Նատալյա Ժուկովան, վաստակելով 9,5 միավոր, դառնում է առաջնության հաղթող։ Հայաստանի ներկայացուցիչների հաջող հանդես եկավ նաև Լիլիթ Մկրտչյանը, որը վերջնական հաշվարկով գրավեց 17-րդ տեղը: Դա նշանակում է, որ Էլինա Դանելյանն ու Լիլիթ Մկրտչյանը նվաճեցին աշխարհի կանանց գավաթի խաղարկության ուղեգրեր: Ստորև ներկայացնում ենք մրցաշարի ամփոփիչ արդյունքները՝ Նատալյա Ժուկովա 1 - 0 Էլինա Դանիելյան Լիլիթ Մկրտչյան 1 - 0 Ինգա Չարխալաշվիլի Լիլիթ Գալոյան ½ - ½ Դեյմանտե Դաուլիտե Կարինա Հորովսկա-Զցեպկովսկա 0 - 1 Մարիա Կուրսովա Նարգիզ Ումուդովա 1 - 0 Աննա Հայրապետյան Սուսաննա Գաբոյան 0 - 1 Օլիվիա Կիոլբասա Մարիա Գևորգյան ½ - ½ Անա Գավաշելի Նինո Ջազաղոնիա 1 - 0 Սիրանուշ Ղուկասյան Զբաղեցրած տեղերը՝ 1. Ժուկովա 9.5 2. Բատսիաշվիլի 9 3. Կաշլինսկայա 8 4. Դանիելյան 7.5 17. Մկրտչյան 7 27. Գալոյան 6 28. Կուրսովա 6 56. Գևորգյան 5 64. Հայրապետյան 5 74. Գաբոյան 4.5 89. Ղուկասյան 3.5

Նմանատիպ նյութեր