211652_close_icon

«Լևանտե»-ի դարպասապահը հայտնվել է «Միլան»-ի թիրախում

views-count1507 դիտում article-date 22:15 30-04-2014
«Միլան»-ը շարունակում է նոր դարպասապահի փնտրտուքները: Ինչպես հայտնում է Sport Mediaset-ը` «Ռոսոներիները» հետաքրքրված են «Լևանտե»-ի կոստարիկացի դարպասապահ Կեյլոր Նավասի ծառայություններով: Հարավամերիկացի խաղացողը Պրիմերայի շրջանակում անցկացրած 38 խաղում բաց է թողել 34 գոլ: Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Միլան»-ից կհեռանա թիմի առաջին դարպասապահ Քրիստիան Աբիատին:

Նմանատիպ նյութեր