Քաղաքացին կամավոր նռնակ և փամփուշտներ է հանձնել
Հուլիսի 17-ին, ժամը 15.50-ին, 1962 թ. ծնված Կամո Շ.-ն ոստիկանության Բաղրամյանի բաժնում կամավոր հանձնել է «Կարաբինի» 7.62 մմ տրամաչափի 53, «ԴՇԿ» տիպի 4 փամփուշտ և «Ֆ-1»տիպի նռնակ` պայթուցիչով:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
ՀՀ Ոստիկանություն