19-ամսյա դադարից հետո Բադշտուբերը կրկին կխաղա «Բավարիա»-ի կազմում
«Բավարիա»-ի պաշտպան Հոլգեր Բադշտուբերը ծնկի լուրջ վնասվածքից հետո իր առաջին խաղը կանցկացնի մյունխենյան ակումբի կազմում: Պաշտպանը կմասնակցի «Բավարիա»-ի առաջիկա ընկերական հանդիպմանը:
Վերջին անգամ Բադշտուբերը խաղադաշտ էր դուրս եկել 2012 թվականի դեկտեմբերի 1-ին, երբ Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ խաղում կտրել էր ծնկի խաչաձև կապանները: Ապաքինվելու ընթացքում, 2013 թվականի մայիսին Բադշտուբերը կրկին վնասվածք ստացավ, որի հետևանքով գերմանացի խաղացողը ստիպված եղավ 4 անգամ վիրահատության ենթարկվել: