211652_close_icon
views-count8775 դիտում article-date 19:39 07-07-2017

Հայաստանի ատոմակայանը 2-ամսյա դադարից հետո վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

Պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքները հաջողությամբ ավարտելուց հետո այսօր՝ հուլիսի 7-ի առավոտյան, նախատեսված ժամկետից երկու օր շուտ, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Այս մասին տեղեկացնում է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ՀԱԷԿ-ը դուրս բերվեց էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։ Պլանային աշխատանքներին զուգահեռ շարունակվել են նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումները։ Նշենք, որ սահմանված ժամանակացույցի համաձայն, ատոմակայանը նախատեսված էր ցանցին միացնել հուլիսի 9-ին։

Նմանատիպ նյութեր