2320 դիտում
15:08 17-07-2014
Հպարտ եմ, որ ընկերս դարձավ աշխարհի չեմպիոն. Դավիթ Մարիկյան
Հուլիսի 13-ին Բրազիլիայում ավարտվեց Աշխարհի 2014թ. առաջնությունը: Աշխարհի չմեպիոն 4-րդ անգամ հռչակվեց Գերմանիայի հավաքականը: Գերմանացիների կազմում հանդես էր գալիս 20-ամյա կենտրոնական պաշտպան Մաթիաս Գինտերը, որը հանդիսանում է Շիրակի երիտասարդ պաշտպան Դավիթ Մարիկյանի նախկին թիմակիցը և ընկերը: Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում Դավիթը պատմեց, թե ինչպես են նրանք սկսել մարզվել միմյանց հետ:
«Մենք հինգ տարեկանից սկսել ենք միասին մարզվել SV March ակումբում: Այդ ժամանակ հայրս էր մեր մարզիչը: Մեր թիմը շատ ուժեղ էր: Եվ մենք անընդհատ նվաճում էինք մարզում բոլոր հնարավոր տիտղոսները: Մինչև 11 տարեկանը խաղացել ենք այդ թիմում: Երկուսս էլ այդ ժամանակ խաղում էինք հարձակվողի դիրքում: Այնուհետև տեղափոխվեցինք SC Freiburg: Այնտեղ Մաթիասը սկսեց խաղալ որպես կենտրոնական պաշտպան, իսկ ես սկզբում խաղում էի կիսապաշտպանությունում, այնուհետև սկսեցի խաղալ աջ պաշտպանի դիրքում: Մաթիասը SC Freiburg-ում խաղաց 9 տարի, իսկ ես երկու տարի առաջ տեղափոխվեցի Շիրակ»:
Մարիկյանը նշեց նաև, որ շատ հպարտ է իր ընկերոջ հաջողություններով. «Ես ուշադիր հետևում էի Գերմանիա հավաքականի ելույթներին: Շատ ուրախ եմ, որ նրանք դարձան Աշխարհի Չեմպիոն: Հպարտ եմ, որ իմ ընկերը հռչակվեց Աշխարհի չեմպիոն: Այսօր էլ տեղեկացա, որ նա պայմանգիր է ստորագրել Դորտմունդի Բորուսիայի հետ: Դա նաև կրկնակի ուրախալի փաստ է, քանի որ Մաթիասը այսուհետ հանդես կգա Հենրիխ Մխիթարյանի հետ: Համոզված եմ, որ նա շատ բարձրունքների կհասնի: Մաղթում եմ Մաթիասին հաջողություն իր կարիերայում»:
Նմանատիպ նյութեր
5197 դիտում
13:24 06-11-2020
Ցավոք, գիշերվա մարտերում ընկավ ընկերս՝ Վահեն, մյուս ընկերս՝ Սերգեյը վիրավորվել է․ Արծրուն Հովհաննիսյան
Այս բաժնից
1747 դիտում
20:32 20-11-2024
Սուրեն Աղաջանյանը` Ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն
1624 դիտում
20:07 20-11-2024
Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
4657 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը